Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խոշոր քաղաքների զինվորական օբյեկտները այսուհետ դարձան ՊԲ թիրախները. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակը, օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր, թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ադրբեջանի զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները:

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան Պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ առավոտյան 7:30-ից Ստեփանակերտը հրետակոծության է ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG