Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում հրդեհ էր բռնկվել, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական շենքերն ու ենթակառուցվածքները։ Այս մասին կեսգիշերն անց հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք` երեկ երեկոյան Ստեփանակերտը ենթարկվում էր հրետակոծման, լսվել էր չորս պայթյուն, հնչում էր օդային տագնապի ազդանշանը:
Քիչ ավելի վաղ էլ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից: