Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան. Ծանր մարտերից հետո ՊԲ-ն բարելավել է դիրքերը և հող պատրաստել հետագա առաջխաղացման համար


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, սեպտեմբեր, 2020թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, սեպտեմբեր, 2020թ.

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար, կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը:

«Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով», - նշում է Արային Հարությունյանը:

Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին», - գրում է Արցախի նախագահը՝ ամփոփելով. - «Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»:

Արայիկ Հարությունյանն առաջնագիծ մեկնելու մասին հայտարարեց անցած գիշեր:

XS
SM
MD
LG