Մատչելիության հղումներ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Հրթիռակոծված ճանապարհ Մարտակերտում, արխիվ
Հրթիռակոծված ճանապարհ Մարտակերտում, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրն ու միջազգային օրակարգի այլ հարցեր, հաղորդել է պաշտոնական Մոսկվան։

Պատրուշևի խոսնակն ասել է, որ հանդիպումը կայացել է «երկկողմ հարաբերությունների կարգավորման և միջազգային անվտանգության ամրապնդման համար»։

Ավելի վաղ՝ անցած գիշեր Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ։ Ըստ պաշտոնական Երևանի, Փաշինյանն ընդգծել է, որ հրադադարն անհնար է քանի դեռ վարձկանները դուրս չեն բերվել հակամարտության գոտուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG