Հայկական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15 խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ 2 անօդաչու թռչող սարք, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:
«Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր», - գրում է Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում:
Առավոտյան Ստեփանյանը հաղորդել էր հակառակորդի 1-ական ինքնաթիռի և անօդաչու թռչող սարքի խոցման մասին:
Նշենք, որ ադրբեջանական կողմն իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն տուժած քաղաքացիական բնակչության մասին: