Այսօր ժամը 7:55-ի սահմաններում հայկական ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:
Անցած մեկ օրում հայկական կողմը հաղորդել է հակառակորդի ևս 3 ռազմական ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 13 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Արցախի Պաշտպանության բանակի նախնական տվյալներով՝ խոցված օդանավերը Սու-25, ուղղաթիռները՝ Մի-24 տիպի էին:
Ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի հրապարակում: