Վեցերորդ օրը շարունակվող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը արդեն 152 զոհ ունի։
97-ի անունները ավելի վաղ էին հրապարակվել, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը զինվորականների շրջանում 54 նոր զոհերի մասին այսօր առավոտյան հաղորդեց, պաշտոնապես 55-ի անունները հրապարակվեցին։ Վիրավորների թիվը ճշտվում է, Սարգսյանն ասաց՝ շատ են։
Քաղաքացիական բնակչության շրջանում Հայաստանն ու Արցախը պաշտոնապես հայտարարել են 13 զոհերի, 60-ից ավելի վիրավորների մասին։