Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներն այսօր արդեն խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով ՊԲ-ին:
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, իր հերթին, հայտնում է, որ հայկական կողմն այսօր խոցել է նաև ադրբեջանական զինուժի 6 անօդաչու թռչող սարք:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ խոցված ուղղաթիռներից մեկն ընկել է Իրանի, մյուսը՝ Պաշտպանության բանակի վերահսկողության տարածքում: Խոցված օդանավերի «ուղղությունները ճշտվում են»:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը իր ռազմական կորուստները չի բացահայտում, միայն հաղորդում է սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողությունների սկսվելուց հետո տուժած քաղաքացիական անձանց մասին: