Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Թուրքիան խոստանում են համակարգված քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ


Ռուսաստանն ու Թուրքիան խոստանում են համակարգված քայլեր ձեռնարկել Ղարաբաղան հակամարտության կարգավորման շուրջ, հայտարարել է Մոսկվան երկու երկրների արտգործնախարարների այսօրվա հեռախոսազրույցից հետո։

«Մանրամասն քննարկվել է ղարաբաղյան լարվածությունը, նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ և կոչ արել անհապաղ դադարեցնել դրանք,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, հավելելով, - կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները՝ իրավիճակի կայունացման և ղարաբաղյան խնդրի կարգավորումը շուտափույթ կերպով դիվանագիտական շրջափուլ վերադարձնելու համար»։

Թուրքիայի նախագահը, մինչդեռ, ժամեր առաջ քննադատել էր հրադադար հաստատելու Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարությունը և պնդել, թե «հրադադար կհաստատվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս բերի զինված ուժերը գրավյալ տարածքներից»։

XS
SM
MD
LG