Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Թրամփ-Բայդեն առաջին դեբատը


Նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում երկու մրցակիցները՝ հանրապետական կուսակցությունից նախագահ Դոնալդ Թրամփը և դեմոկրատների թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 29-ին անցկացրին առաջին հեռուստաբանավեճը։ Ակնկալվում էր, որ նրանք պետք է կենտրոնանան կորոնավիրուսի համավարակի, առևտրային քաղաքականության ու ռասայական հարաբերությունների թեմաների վրա, բայց երկուսն էլ ժամանակի մեծ մասը հատկացրին անձնական բնույթի հարձակումների, քան թե իրենց քաղաքական դիրքորոշումները ներկայացնելու վրա։

90 րոպե տևած առաջին դեբատներում փորձ էր արվում կենտրոնանալ կորոնավիրուսի համավարակի թեմայի վրա, որը Միացյալ Նահանգներում արդեն ավելի քան 200 հազար մարդու կյանք է խլել։

«Դուք պետք է դուրս գաք ձեր բունկերից, դուրս գաք ձեր ավազե թակարդից, ձեր գոլֆի խաղադաշտից, մտեք օվալաձև սրահ ու միասին հավաքելով դեմոկրատներին ու հանրապետականներին` ֆինանսավորեք այն, ինչ հիմա անհրաժեշտ է անել կյանքեր փրկելու համար», - ասում էր Ջո Բայդենը։

Դոնալդ Թրամփն արձագանքում էր․ - «Եթե մենք ձեզ լսեինք, երկիրը պետք է լայնորեն բաց լիներ, միլիոնավոր մարդիկ կմահանային, ոչ թե 200 հազար։ Սա Չինաստանի մեղքն է, սա երբեք չպետք է տեղի ունենար։ Ի դեպ, երբ դուք խոսում եք թվերի մասին, դուք չգիտեք` քանի մարդ է մահացել Չինաստանում։ Դուք չգիտեք` քանի մարդ է մահացել Ռուսաստանում, Հնդկաստանում, նրանք ճշգրիտ հաշվետվություն չեն ներկայացնում, պարզապես պետք է որ դուք հասկանաք»։

Բանավեճն անցկացվել է Օհայո նահանգում` Քլիվլենդի համալսարանի լսարաններից մեկում, որտեղ մոտավորապես 100 մարդ էր ներկա` հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի սահմանափակումները:

Բանավեճի քաղաքական մասը մեղմ էր, բայց ծանր անձնական հարձակումների, իրար ընդհատելու առումով։

Ջո Բայդեն - Բանն այն է, որ ինչ-որ նա մինչև հիմա ասում է, պարզապես սուտ է։ Ես այստեղ չեմ եկել նրա սուտը բացահայտելու համար․ բոլորը գիտեն, որ նա ստախոս է։

Թրամփ – Բայց դու համաձայն էիր, Ջո, դու ստախոս ես, դու դպրոցում ձեր դասարանում ավարտական վկայականը վերջինն ես ստացել, ոչ առաջինը:

«Լսիր, դու համաձայն ես մանիֆեստին»,- ասել է Թրամփը` նկատի ունենալով նախընտրական պայքարից դուրս եկած դեմոկրատ Սանդերսի ձախակողմյան մանիֆեստը: «Չկա ոչ մի մանիֆեստ», - եղավ արձագանքը:

Թրամփ -Դու հենց հիա կորցրիր ձախը, դու համաձայն ես Բերնի Սանդերսի պլանի հետ:

Ջո Բայդեն -Տղաներ, արդյոք դուք գաղափար ունեք` ինչ է անում այս խեղկատակը, ահա թե ինչ կասեմ ձեզ, նա բժշկի կարիք չունեցող մարդկանցից է:

Բանավեճը շարունակվել է Չինաստանի հետ առևտրի, Թրամփի վճարած հարկերի շուրջ, նա պնդել է, որ միլիոնավոր դոլարների հարկ է վճարել, ռասայական հարաբերություններին է անդրադարձ կատարվել, որ Թրամփը չի դատապարտում սպիտակներին վեր դասող խմբերին, Բայդենի որդու` Հանթենի դրսի բիզնեսին:

Ջա Բայդենը Թրամփին ասել է, թե նա ամանեվատ նախագահն է, որ Ամերիկան երբևէ ունեցել է։

«Ջո, թույլ տվեք ինձ ասել,- պատասխանել է Թրամփը, - 47 ամսվա ընթացքում ես ավելին կանեմ, քան թե դու 47 տարվա ընթացքում»։

Հաջորդ բանավեճը տեղի է ունենալու փոխնախագահ Մայք Փենսի ու ու այդ պաշտոնի դեմոկրատների թեկնածու սենատոր Քամալա Հարիսի միջև հոկտեմբերի 7-ին, որից հետո Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը ևս երկու հեռուստաբանավեճ են ունենալու:

XS
SM
MD
LG