Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի Զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները», - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը՝ ամփոփելով. - «Սպասեք կոշտ պատասխանի»։
ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում նաև տեսանյութ է հրապարակել՝ «Հակառակորդի խուճապահար փախուստը»: