Մատչելիության հղումներ

Երևանը հիմնովին հերքում է Վարդենիսից Դաշքեսանի հրթիռակոծման վերաբերյալ Բաքվի պնդումները


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Այդ նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման համար, շեշտում է ԱԳՆ-ն:

«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ», - այսօր հայտարարում է Արտգործնախարարությունը:

«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG