Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է ԼՂ-ում վերսկսված զինված հակամարտությամբ


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերսկսված զինված հակամարտության կապակցությամբ, որի ընթացքում «երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»։

ՀԱՊԿ-ը հայտարարել է, թե «անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմը վերականգնելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»: Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքը, որին անդամակցում է նաև Հայաստանը, այսօր տարածած հայտարարությամբ նշել է, թե բազմիցս «կողմերին կոչ է արել հակամարտության կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրացում թույլ չտալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG