Առաջնագծում Ադրբեջանը ոչ մի հաջողություն չունի, հայտարարում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
«Հակառակ ադրբեջանական կողմի տարածող ակտիվ ապատեղեկատվությանը, նշեմ, որ առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի: Թուրքական և ահաբեկչական տարբեր խմբավորումներից կազմված ադրբեջանական զորքն ամենուրեք հանդիպում է Պաշտպանության բանակի կոշտ ու կործանիչ հարվածներին», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայկական կողմին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել, հավելել, որ ողջ գիշեր ընթացել են մարտեր ամբողջ Արցախի սահմանի երկայնքով, բայց հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: