ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրացման կապակցությամբ, և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է ռազմական դաշինքը՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: