Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է անում վերադառնալ բանակցությունների


Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան բանակցությունների, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը։ «Առաջ շարժվելու միակ ճանապարհը բանակցություններն են՝ առանց նախապայմանների»,- հայտարարել է Եվրամիության (ԵՄ) բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ՝ երեկ, Բաքու էր մեկնել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատար Տայվո Կլաարը, ով Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցում վերահաստատել էր՝ եվրոպական ընտանիքը պատրաստ է աջակցել կողմերի միջև վստահությունն ամրապնդող միջոցառումների մշակմանը։ Բաքուն, սակայն, կրկին մերժել էր առաջարկը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերստին նախապայման էր դրել, և պնդել՝ « դրա համար անհրաժեշտ է, որ վերացվի ադրբեջանական հողերի օկուպացիան»։

XS
SM
MD
LG