Մատչելիության հղումներ

Թբիլիսին կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել կրակը


Թբիլիսին կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել կրակն ու պահպանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։ «Ես շատ մտահոգ եմ ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թվիթերի իր էջում։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով, որ պատրաստ է ցանկացած կերպ աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

XS
SM
MD
LG