Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կոչ է արել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել


Հռոմի պապը կոչ է արել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել ու հրաժարվել ռազմական գործողություններից։ Այսօր՝ կիրակնօրյա ավանդական աղոթքի ժամանակ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ասել է․ «Մտահոգիչ տեղեկություններ են ստացվում Կովկասից։

Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտող կողմերին՝ կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ տարաձայնություններն առանց ուժի կարգավորելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG