Ռուսաստանի արտգործնախար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ
Ըստ Ռուսաստանի պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Ընդգծվել է կրակն անհապաղ դադարեցնելու և շփման գծում իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը, կողմերը ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ՝ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներից հետո պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակով հորդորել էր Անկարային չսրել իրավիճակը տարածաշրջանում և չձեռնարկել հակամարտության սրացմանն ուղղված գործողություններ։