Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ստեփանյանը հավելել է` տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։
«Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր», - հավելել է նա։