Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ շարունակվում են հրետակոծվել Արցախի խաղաղ բնակավայրարը և հորդորում բնակչությանը պատսպարվել:
«Արցախի խաղաղ բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել ու փողոց դուրս չգալ, քանի որ հակառակորդը շարունակում է հրետակոծել քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»: Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»: