Մատչելիության հղումներ

Խաբարովսկում շարունակվում են ցույցերը՝ ի պաշտպանություն Սերգեյ Ֆուրգալի


Խաբարովսկի բնակիչները 78-րդ օրն է` փողոց են դուրս գալիս ի պաշտպանություն նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի, ով հուլիսից կալանքի տակ է` ավելի քան 15 տարի առաջ գործարարների սպանություններ կազմակերպելու գործով:

Ֆուրգալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Այսօր աջակիցները կրկին կոչ են արել ազատ արձակել նրան, ինչպես նաև քննադատել ոստիկանությանն ու Ռուսաստանի նախագահին, ով պաշտոնանկ էր արել նախնական կալանքի տակ գտնվող Ֆուրգալին ու նրա փոխարեն նշանակել իր թեկնածուին: Ոստիկանությունն այսօր ակցիային չի միջամտել, իշխանությունները միայն փորձել են խլացնել ցուցարարների կոչերը` բարձրախոսներով հնչեցնելով Պրոկոֆյևի «Ռոմեո և Ջուլիետ» օպերան:

Խաբարովսկը Ռուսաստանի այն սակավաթիվ երկրամասերից է, որտեղ ընդդիմությանը հաջողվել էր հաղթել Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին: Սերգեյ Ֆուրգալը երկու տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում ստացել էր ձայների մոտ 70 տոկոսը, իշխանության թեկնածուն` 27:

XS
SM
MD
LG