Մատչելիության հղումներ

Նման պայմանավորվածություն չէր կարող լինել. Ալեն Սիմոնյանն արձագանքում է Հրայր Թովմասյանին


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի ընտրությունը կշարունակվի այսօր: ՍԴ նախագահի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, որն ինքնառաջադրվել է: Երեկվա նիստից հետո ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ` ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է: Նրան արձագանքում է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Ազատություն». - Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր, դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ինքը տպավորություն ունի, թե իշխանության հետ պայմանավորվածություն կա, որ հենց Խունդկարյանն ընտրվի ՍԴ նախագահ: Նա միակ թեկնածուն է այս պահին: Կա՞ այդպիսի պայմանավորվածություն, պարո՛ն Սիմոնյան: Ինչո՞ւ է մամուլն անընդհատ պնդում, եթե չկա այդպիսի պայմանավորվածություն:

Ալեն Սիմոնյան. - Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող է լինել: Ես տեսա ճեպազրույցը, և այդտեղ նաև նշվեց, որ ինքը լեգիտիմության հետ կապված խնդիրներ է տեսնում դատավորների: Ընդհանրացնելով պարոն Թովմասյանի հարցազրույցը` կարող եմ ասել, որ ինքը լեգիտիմության խնդիրներ չէր տեսնում օրինակ` Սերժ Սարգսյանի պարագայում և չէր տեսնում օրինակ` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, երբ որ ինքն ընտրվում էր Ազգային ժողովի պատգամավոր, ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև ինքն անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է, որը ճիշտ կլիներ, որ ինքը հրաժարական տար և այսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն բավականին ձանձրացրել է իր այդ կերպարը և ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև հանրությանը ձանձրացրել է նման կերպարը:

«Ազատություն». - Չնայած քննադատություններին հենց իշխող ուժն ընտրեց Խունդկարյանին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր: Դուք ասում եք կտրված, այդ քննադատությունները չարժեի՞ն, որ նրա թեկնածությունը…

Ալեն Սիմոնյան. - Այդ քննադատությունները տարբեր կենտրոններից էին գալիս: Գալիս էր օրինակ` հակամերձ խմբից, իրավապաշտպաններից, բայց եթե օրինակ` բերեինք իրավապաշտպաններից մեկին, նույն բանը կրկնվելու էր, մեկ այլ կենտրոնից սկսելու էին քննադատել, ասելու էին` ինքը սա է, ինքը նա է, նույնն էր լինելու հակառակ պարագայում: Իմ ասածը հետևյալն է, որ մշտապես փորձ է կատարվելու ինչու ոչ նույնիսկ սեփական թեկնածուին առաջ տանելու և ինչ-որ ազդեցություն ունենալու: Մենք այսօր ընտրել ենք մի թեկնածուի` հաշվի առնելով, ի գիտություն ընդունելով բոլոր մտահոգությունները, այն ամենը, ինչ որ դուք այստեղ ասացիք, նաև կապված անկախության, մեզ հետ կապ չունենալու, կադրերի պակասի և այլնի հետ:

XS
SM
MD
LG