Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Չնայած այդ հանգամանքին, դատախազությունը նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում Հայաստանի իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:
Նշենք, որ դատախազությունը ապրիլի 9-ին հայտնել էր Արթուր Գևորգյանին ապօրինի հարստանալու և գույքը թաքցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: