Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,3 միլիոնը, մահացել է մոտ 965 հազար, բուժվել՝ 21,5 միլիոն մարդ


Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 31,3 միլիոնը, հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 965 հազարին, ապաքինվել է մոտ 21,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Եվրոպայում համաճարակային իրավիճակը վատթարանում է:

Չեխիայում առողջապահության նախարարը հրաժարական ներկայացրեց՝ այժմ այդ երկիրը Եվրոպայում Իսպանիայից հետո երկրորդն է հիվանդացության աճի տեմպերով:

Անգլիացիներին կոչ են անում սահմանափակել հանդիպումները: ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր կառավարության արտակարգ հանձնաժողովի նիստ կանցկացնի, որը, ինչպես սպասվում է, կհամաձայնեցնի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման միջոցառումների նոր փաթեթ: Հաղորդվում է, որ վարչապետը Անգլիայում երկշաբաթյա մինի կարանտին սահմանելու հարցն է քննարկելու, ինչը ենթադրում է փաբերի և ռեստորանների փակում երեկոյան ժամը 10-ից հետո, բայց դպրոցներն ու ձեռնարկությունները կշարունակեն աշխատել: Ակնկալվում է, որ Ջոնսոնը նաև կոչ կանի քաղաքացիներին հնարավորության դեպքում աշխատել տանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG