Մատչելիության հղումներ

Մադրիդում մասնակի «լոքդաուն» է


Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում փորձում են կանխել կորոնավիրուսի երկրորդ ալիքը
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում փորձում են կանխել կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի կապակցութմամբ մասնակի «լոքդաուն» է սահմանվել:

Արգելքները գործում են, մասնավորապես Մադրիդի Վալեկասի թաղամասում, որտեղ հիմնականում ապրում են գործարաններում աշխատող բանվորներ:

Թաղամասի բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացրել և պահանջել են բուժսպասարկման բարելավում: Նրանք պնդում են, թե իշխանության կողմից խտրական վերաբերմունքի են ենթարկվում:

«Լոքդաունի» ռեժիմ է մտցվել ևս մի շարք թաղամասերում, որտեղ ապրում են ցածր եկամուտ ստացող մարդիկ և գաղթականներ:

Վարչապետ Պեդրո Սանչեսը հարցը քննարկել է Մադրիդի թաղամասերի ղեկավարների հետ:

Իսպանիայում ընդհանուր հաշվով գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 640 հազար դեպք, մահացել է ավելի քան 30 հազար մարդ:

Իսպանիան Եվրոպական միությունից 166 միլիարդ եվրոյի վարկ և դրամաշնորհ է ստացել համավարակի հասցրած վնասները վերացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG