ԱՄՆ նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը Սենատի հանրապետականներին կոչ է արել զերծ մնալ Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղի համար քվեարկությունից:
Բայդենը քննադատել է հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին, ով մտադիր է հնարավորինս արագ առաջադրել Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի, որը կզբաղեցնի հանգուցյալ դատավոր Ռութ Գինզբուրգի տեղը:
Բայդենն ասել է, թե իր համոզմամբ` այդ պաշտոնը պետք է վստահել սևամորթ կին դատավորի: Դեմոկրատների կարծիքով` դատավորի թափուր մնացած տեղի հարցը պետք է լուծել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Դեմոկրատները ենթադրում են, որ Թրամփը կառաջադրի ծայրահեղ պահպանողական հայացքներով սպիտակամորթ տղամարդ թեկնածուի:
Ըստ հարցախույզի արդյունքների, ամերիկացիների 62 տոկոսը համոզված է, որ Գերագույն դատարանի անդամին պետք է առաջադրել ընտրություններից հետո:
Ամերիկյան օրենքների համաձայն, Գերագույն դատարանի անդամին առաջադրում է նախագահը, հաստատում է Սենատը, դատավորը ցկյանս է աշխատում: