Մատչելիության հղումներ

Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Ռութ Բեյդեր Գինզբուրգը


87 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ Ռութ Բեյդեր Գինզբուրգը: Ազատական արժեքների և կանանց իրավունքների համար պայքարի հայտնի առաջամարտիկը վերջին տարիներին տառապում էր քաղցկեղով:

Գինզբուրգը ԱՄՆ պատմության մեջ երկրորդ կինն է, ով զբաղեցրել է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնը: Նա ամերիկյան բարձր դատարանում դատավոր է նշանակվել 1993 թվականին՝ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք: Տասնամյակներ առաջ երկարատև պայքարի արդյունքում նրան հաջողվել է հասնել կանանց և տղամարդկանց հավասարության՝ աշխատավարձի և կրթության հասանելիության հարցում:

Գինզբուրգը համարվում էր բարձր դատարանի ազատական թևի ներկայացուցիչը, ով մասնավորապես զբաղվում էր առավել սուր սոցիալական խնդիրներով՝ ընտրության, աբորտի, նույնասեռականների ամուսնության իրավունքներով։

ԱՄՆ Գերագույն դատարանի անդամը պաշտոնավարում է ցմահ, այդ պաշտոնում թեկնածու է առաջադրում նախագահը, ինչն էլ հաստատում է Սենատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG