Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել


Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13 հազար 498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր:

Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 442 հազար 194, վերջին յոթ օրվա ընթացքում միջինում հաստատվում է 9 հազար 700 դեպք, մայիսի վերջին սահմանափակումների թուլացումից երկու շաբաթ անց վարակակիրների օրական ցուցանիշը 272 էր:

Մինչ օրս Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 31 հազար 274 մարդ:

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 31 միլիոնի շեմը, մահացության ցուցանիշը 962 հազար է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն` Եվրոպայում համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված վարակի տարածմանը զուգահեռ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարող է աճել նաև մահերի թիվը: «Իրավիճակը բարդանում է, հոկտեմբերին և նոյեմբերին մենք կտեսնենք ավելի բարձր մահացություն»,- անցած շաբաթ հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կրյուգեն:

XS
SM
MD
LG