Մատչելիության հղումներ

Ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, ընդհանուր` 20


Արձանագրված ալկոհոլային թունավորումից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Ըստ ԱՆ-ի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը` մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դեպքերից 29-ը արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը` Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը` Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG