Օգոստոսի 4-ի տեղի ունեցած հուժկու պայթյունից գրեթե հիմնահատակ ավերված Բեյրութի նավահանգստում այսօր կեսօրին մեծ հրդեհ է բռնկվել։
Լիբանանի բանակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հրդեհը սկիզբ է առել նավահանգստի մաքսազերծ առևտրի գոտում գտնվող նավթամթերքի և անվադողերի պահեստում։ Ըստ նույն աղբյուրի՝ հրդեհի պատճառներն առայժմ հստակեցված չեն։