Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40, մեկուսացված է 65 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է11 հազար 990 փորձանմուշի հետազոտություն։
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում