Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, թե ողջունում է Թուրքիայի և Հունաստանի միջև «տեխնիկական բանակցությունների» ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը՝ ուղղված Միջերկրականի արևելքում առաջացած տարաձայնությունների հարթեցմանը, բայց միաժամանակ հայտարարել է, թե Անկարան կպաշտպանի «իր շահերն ու իրավունքները»։
Միջերկրականում լարվածություն է առաջացել մեկ ամիս առաջ, երբ Թուրքիան սեյսմիկ հետազոտությունների նավ ուղարկեց էներգակիրների պաշարներով հարուստ Միջերկրականի արևելյան շրջան, որի պատկանելիությունը վեճի առարկա է Թուրքիայի և Հունաստանի միջև։