Մատչելիության հղումներ

Հունաստանը Թուրքիային կոչ է անում «վերջ տալ սադրանքներին»


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արխիվ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արխիվ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այսօր ասել է, որ անհրաժեշտ է Թուրքիայի հետ քննարկել և կարգավորել Միջերկրական ծովում առկա վտանգավոր վեճը, սակայն դրա համար թուրքերը պետք է դադարեցնեն սադրանքները:

Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին շրջանի ռազմատենչ հռետորաբանությանը:

«Նախագահ Էրդողանի բազմաթիվ բոցաշունչ հայտարարություններից ես կառանձնացնեմ միայն մեկը, որը բանակցությունների մասին է: Կտամ շատ պարզ արձագանք՝ վերջ տվեք սադրանքներին, և երկխոսությունը կսկսվի»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Երկու երկրների միջև լարվածությունը խիստ սրվել է այն բանից հետո, երբ թուրքական հետազտական նավը մտել է Միջերկրականի վիճահարույց հատված, որն ունի էներգակիրների մեծ պաշար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG