Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն հաջորդ տարվա կեսերին:
Անհրաժեշտ է համոզվել, որ վակցինան արդյունավետ է և անվտանգ, ինչի համար փոձարկումներ են պետք: «Իրատեսական ժամանակացույցի առումով մենք չենք ակնկալում, թե մինչև հաջորդ տարվա կեսը զանգվածային պատվաստումներ կանցկացվեն»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարեր Հարրիսը:
Նրա փոխանցմամբ, հիմա փորձարկվող վակցինաներից և մեկը չի տվել ԱՀԿ-ի չափանիշով պահանջվող առնվազն 50 տոկոսի արդյունավետություն:
Ռուսաստանը սկսել է վակցինա արտադրել երկու ամսից քիչ տևած փորձարկումներից հետո:
Արևմուքի մասնագետները կասկածի տակ են առնում ռուսական վակցինայի արդյունավետությունը:
Ամերիկացիները հուսով են, որ Pfizer ընկերությունը կկարողանա պատվաստանյութ արտադրել այս տարվա հոկտեմբերի վերջին: