Մատչելիության հղումներ

Հունաստանը կոչ է անում Թուրքիային վերջ տալ սադրանքներին


Հունաստանի կառավարությունը կոչ է անում Անկարային զերծ մնալ սադրանքներից և վերսկսել Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող կացությանը վերաբերող բանակցությունները։ Այսօր Աթենքում նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը։

«Մեր եվրոպացի գործընկերները արդեն իսկ կազմել են այն պատժամիջոցների ցանկը, որ կարող է կիրառվել Թուրքիայի դեմ։ Միացյալ Նահանգները ևս բազմիցս դատապարտել է Թուրքիայի պահվածքը։ Այնպես որ, Անկարան պետք է ընտրի` կա՛մ լարվածության թուլացում, կա՛մ էլ պատժամիջոցներ», - հայտարարել է հունական կառավարության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG