Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը զգուշացնում է՝ դպրոցների վերաբացմանը չանտեսել COVID-19-ից պաշտպանվելու պայմանները


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուս, արխիվ

Սեպտեմբերի 1-ին մի շատ երկրներում ավանդաբար վերսկսվում է ուսումնական նոր տարին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ երեխաները դպրոց կվերադառնան, մարդիկ` աշխատանքի՝ պահպանելով անհրաժեշտ անվտանգության պայմանները, կորոնավիուսի նոր բռնկումներ թույլ չտալու համար։

«Ոչ մի երկիր չի կարող պարզապես ձևացնել, թե համավարակն ավարտվել է։ Իրականությունն այն է, որ կորոնավիրուսը հեշտ է տարածվում և կարող է ճակատագրական լինել բոլոր տարիքի մարդկանց համար»,- Ժնևում նախօրեին կայացած ասուլիսում ասել է նա։

Նրա խոսքերով՝ վիրուսը վերահսկող երկրները կարող են ավելի բացվել, բայց վերաբացվելն առանց վերահսկողության աղետի տոմս է։

XS
SM
MD
LG