Բելառուսում ուսումնական տարին վերսկսվելու օրը՝ սեպտեմբերի 1-ին, ուսանողները Մինսկի կենտրոնում բողոքի երթ են անցկացրել։ ՕՄՕՆ-ը ցրել է նրանց, մոտավորապես մեկ տասնյակ ուսանողներ բերման են ենթարկվել։
Ուսանողները պիկետներ, բողոքի ակցիաներ են անցկացնում նաև Մինսկի համալսարանի, ուսումնական հաստատությունների շենքերի մոտ։
Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են։