Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք՝ հասնելով 281-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը` գտնվում էր մեկուսացման մեջ: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Մինչ օրս Արցախում Covid-19-ից ապաքինվել է 252 քաղաքացի:
Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները մեկ հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, մեկինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն: