Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 24,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Եվրոպայում դեպքերի թիվը վերջին շրջանում ավելանում է, այնտեղ վախենում են վարակի երկրորդ ալիքից:
Իսպանիայում 6 տարեկանից բարձր աշակերտները դասերի ընթացքում պետք դիմակ կրեն:
Ֆրանսիայում ուսումնական տարին ժամանակին կսկսվի, բայց ավագ դպրոցի աշակերտներից` 11-ից 18 տարեկան, պահանջվում է դիմակներ կրել: Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջ քաղաքում պարտադիր դիմակ կրելու մասին: Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է՝ մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 հազար նոր դեպք է գրանցվել: Վարչապետ Ժան Կաստեքսն ասել է. - «Համաճարակը թափ է հավաքում, ուստի մենք պետք է միջամտենք, ավելի ճիշտ՝ շարունակենք լայնամասշտաբ հակազդեցություն ապահովել»: