Մատչելիության հղումներ

Հունաստանն ընդլայնում է իր ծովային սահմանները


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս, արխիվ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս, արխիվ

Հունաստանը պատրաստվում է ընդարձակել իր արևմտյան ծովային սահմանները։ Այդ մասին Աթենքում կայացած խորհրդարանի նիստի ընթացքում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Այսօր ես պաշտոնապես տեղեկացնում եմ խորհրդարանի անդամներին, որ կառավարության կողմից մոտ ապագայում մի օրինագիծ կներկայացվի, որով Հունաստանի արևմտյան ծովային սահմանները կընդլայնվեն 6-ից 12 մղոնով», - հայտարարում էր վարչապետը։

Իոնյան ծովում Հունաստանի սահմանների ընդլայնումը հնարավոր դարձավ Իտալիայի հետ մի քանի տարի շարունակված բանակցությունների արդյունքում։

Օգոստոսի սկզբին Հունաստանը նույնաբովանդակ համաձայնագիր էր կնքել նաև Եգիպտոսի հետ։ Այդ համաձայնագրով ընդարձակվում է երկու պետությունների ծովային տարածքը Միջերկրականի արևելյան հատվածում՝ ի հաշիվ Թուրքիայի հետ վիճելի տարածքների։ Եգիպտոսի հետ համաձայնագրի քննարկումը Հունաստանի խորհրդարանում մեկնարկում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին։

Պաշտոնական Անկարան արդեն իսկ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում Հունաստանի սահմանների ընդլայնման ցանկացած փորձ ընկալվելու է որպես այսպես կոչված casus belli՝ պատերազմի առիթ։

XS
SM
MD
LG