Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան իր իրավունքները կպաշտպանի Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում»


Թուրքիայի նախագահ Էրդողանը մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում, Ստամբուլ, արխիվ:
Թուրքիայի նախագահ Էրդողանը մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում, Ստամբուլ, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կդիմի բոլոր հնարավոր քայլերի Սև ծովում, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում երկրի շահերը երաշխավորելու համար:

Ելույթ ունենալով 11-րդ դարում Մանազկերտում Բյուզանդիայի նկատմամբ սելջուկ թուրքերի տարած հաղթանակի կապակցությամբ` Էրդողանն Անկարայի գործընկերներին հորդորել է զերծ մնալ սխալներից, որոնք կարող են աղետաբեր լինել:

«Թուրքիան իր իրավունքները կպաշտպանի Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում, մենք չենք զիջի, մենք կստանանք այն, ինչ մեզ է պատկանում, մենք օտարի սեփականությունը, տարածքը կամ ինքնիշխանությունը խլելու ցանկություն չունենք»,- ասել է Էրդողանը և ավելացրել.- «Մենք մեր իրավունքները կպաշտպանենք բոլոր միջոցներով, այդ թվում` ռազմական, քաղաքական և տնտեսական: Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում սթափվել և խուսափել աղետաբեր սխալներից»:

Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ թուրքերը հետազոտական նավ են ուղարկել Միջերկրականի վիճելի տարածք, որտեղ ենթադրաբար կան գազի մեծ պաշարներ:

Ֆրանսիան Միջերկրականում զորավարժություններ է սկսել Իտալիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ: Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններն էլ սրվել են Լիբիայում Թուրքիայի գործողությունների հետևանքով:

Գերմանիան հանդես է եկել Անկարայի և Աթենքի բանակցություններում միջնորդելու նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG