Մատչելիության հղումներ

Մինսկում առնվազն 20 մարդ է բերման ենթարկվել


Բելառուս - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Մինսկ, 26-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուս - Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Մինսկ, 26-ը օգոստոսի, 2020թ.

Չորեքշաբթի երեկոյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնական Անկախության հրապարակից առնվազն երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել՝ ոստիկանների բնորոշմամբ «քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված ցույցին» մասնակցելու համար։

18-րդ օրն անընդմեջ այստեղ էին հավաքվել Մինսկի հարյուրավոր բնակիչներ՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները։

Բելառուսական անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցարարների մի մասին ոստիկանությունը արգելափակել է Մինսկի կենտրոնում գտնվող կաթոլիկական խոշորագույն եկեղեցում՝ «Կարմիր կոստյոլում»։ Բելառուսի կաթոլիկ եկեղեցին ոստիկանության գործողությունների առթիվ արդեն իսկ պաշտոնական բողոք է հայտնել։

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ երեկ երեկոյան բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրեստ մարզային կենտրոնում։ Ականատեսների վկայությամբ՝ այս հավաքի մասնակիցներից մի քանիսը ևս բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG