Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 23,9 միլիոնը, մահացել է մոտ 820 հազար, բուժվել՝ 15,6 միլիոն մարդ


Արգենտինա - Երեխաներ Բուենոս Այրեսի թաղամասերից մեկում, հուլիս, 2020թ.
Արգենտինա - Երեխաներ Բուենոս Այրեսի թաղամասերից մեկում, հուլիս, 2020թ.

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 23,9 միլիոնը, մահացել է մոտ 820 հազար, բուժվել՝ 15,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի մշակումը մտել է կլինիկական փորձարկումների փուլ: Դրան կմասնակցի մոտ 50 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից:

Հարավային Կորեայում նոր դեպքերի թվի աճի պատճառով իշխանությունները որոշում են կայացրել փակել Սեուլի և մայրաքաղաքի մերձակայքում գտնվող դպրոցներն ու մանկապարտեզները: Երեխաները սովորելու են հեռակա կարգով մինչև սեպտեմբերի 11-ը:

Ինդոնեզիայի Բալի կղզին օտարերկրյա զբոսաշրջիկների չի ընդունի մինչև տարեվերջ, հայտնել են իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կղզին սեպտեմբերից կսկսի այլ երկրներից այցելուների ընդունել: Բայց իշխանությունները որոշել են հրաժարվել այս ծրագրից՝ երկրում վարակի նոր դեպքերի թվի աճի պատճառով:

Արգենտինայում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի ռեկորդային աճ է գրանցվել : Չնայած Բուենոս Այրեսում և մայրաքաղաքի շրջակայքում գործում է խիստ կարանտինային ռեժիմ, այլ շրջաններում վարակն արագ տարածվում է:

XS
SM
MD
LG