Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված երեխաներից 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք», - գրել է խոսնակը։
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում` Հակոբջանյանների ընտանիքում մեծացող 7 երեխաները Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ճանաչվել են տուժողներ:
Քրեական գործով ձերբակալվել են երեխաների պապը և նրա դուստրը՝ երեխաներից 5-ի մայրը: