Մատչելիության հղումներ

Թրամփ. ԱՄՆ-ը վրեժխնդիր կլինի, եթե հաստատվեն ամերիկացի զինվորներին սպանելու համար թալիբներին վճարելու լուրերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 20-ը օգոստոսի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Վաշինգտոն, 20-ը օգոստոսի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնը վրեժխնդիր կլինի, եթե հաստատվի, որ որոշ երկրներ դրամական պարգևներ են տվել թալիբ զինյալներին՝ ամերիկացի զինվորների սպանելու համար։

Մինչ այդ լրատվամիջոցները, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, հաղորդել էին, թե նման ակտիվություն է եղել Ռուսաստանի և Իրանի կողմից։

«Եթե այդ պնդումները հաստատվեն, մենք այնպիսի հարված կտանք, որ դեռ երկար ժամանակ ուշքի չեն գա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թալիբները, ինչպես նաև Ռուսաստանն ու Իրանը կտրականապես հերքում են այդ մեղադրանքները։

XS
SM
MD
LG