Մատչելիության հղումներ

Փոմփեո․ «Քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը նախկինում զինել է թալիբներին»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեո, 12 օգոստոսի, 2020թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեո, 12 օգոստոսի, 2020թ.

Ցանկացած երկիր, որ վճարում է երրորդ ուժերին ամերիկացիների սպանության համար, պատասխան է տալու նման պահվածքի համար, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այս մասին նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն` մեկնաբանելով ամերիկյան մամուլում վերջերս ի հայտ եկած տեղեկությունները, որոնց համաձայն Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գումար է առաջարկել «Թալիբան» շարժման զինյալներին՝ Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինվորականների դեմ հարձակումների դիմաց։

«Եթե Ռուսաստանը գումար է առաջարկում ամերիկացիների կամ արևմտյան այլ պետության քաղաքացիների սպանության համար, ապա ստիպված է լինելու շատ լուրջ պատասխանատվություն կրել դրա համար։ Ես հենց դա եմ փոխանցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովին։ Դրա հետ մեկտեղ մենք քաջատեղյակ ենք պատմությունից և հիշում ենք, որ Ռուսաստանը նախկինում զինում էր «Թալիբանին», - նշում էր Փոմփեոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG