Մատչելիության հղումներ

Տիխանովսկայան հորդորում է ընդարձակել համազգային գործադուլները


Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա, 19-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա, 19-ը օգոստոսի, 2020թ.

Բելառուսի անփոփոխ առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել աջակիցներին՝ հորդորելով ընդարձակել համազգային գործադուլները։

«Ձեր ըմբոստությունն արդեն իսկ վախեցրել է վարչակազմին», - պնդել է ընդդիմադիր գործիչը, ով օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից երկու օր անց հեռացել է երկրից՝ ենթադրաբար իշխանությունների բռնաճշնման տակ։

Այսօր Տիխանովսկայան հանդիպել է Լիտվայի վարչապետին, հեռախոսազրույց ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ՝ հորդորելով Արևմուտքին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու բռնությունները ընդդիմության դեմ։

Եվրամիությունը ընտրությունների արդյունքը չի ճանաչում և պատրաստվում է Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել: Միացյալ Նահանգների պետքարտուղարն, իր հերթին, հայտարարել էր, թե Վաշինգտոնը ևս պատրաստ է գնալ այդ քայլին։

XS
SM
MD
LG