Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրն առավոտյան Մինսկում գտնվող գործարաններից մեկի՝ գործադուլ հայտարարած բանվորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե երկում նոր ընտրություններ տեղի չեն ունենա, ինչին ի պատասխան ներկաները վանկարկել են՝ «հեռացիր»։
«Երբեք ինձնիցն նման բան չսպասեք, ես ճնշման ներքո որևէ բան չեմ անի։ Մինչև ինձ չսպանեք, դա [ընտրություններ] չի լինի», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նոր ընտրություններ են պահանջում ավելի քան մեկ շաբաթ Բելառուսում շարունակվող բազմահազարանոց ցույցերի մասնակիցները:
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունները, որը թույլ է տվել 26 տարի երկիրը կառավարող Լուկաշենկոյին վեցերորդ անգամ ստանձնել նախագահի պաշտոնը, չեն ընդունում նաև մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Եվրամիության մի շարք անդամ պետություններ: