Կիրակի օրը Մինսկում անցկացվեց Լուկաշենկայի կողմնակիցների ցույցը՝ Լուկաշենկայի մասնակցությամբ: Ըստ պետական լրատվամիջոցների, ավելի քան 60 հազար մարդ է մասնակցել դրան, ըստ այլ աղբյուրների, հավաքվել է մի քանի հազար մարդ:
Երկրում նաև շարունակվում էին ընդդիմության ցույցերը, որոնք ավելի բազմամարդ էին: «Հանուն ազատության» կարգախոսով Մինսկում տեղի ունեցած զանգվածային երթին ըստ տարբեր գնահատականների՝ 100-ից 200 հազար մարդ է մասնակցել: Նրանք իշխանություններին մեղադրում են նախագահական վերջին ընտրություններում ձայներ կեղծելու մեջ և դատապարտել ցուցարարների դեմ բիրտ ուժի գործադրումը:
Բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մասնակիցները պահանջել են նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը, պետության ղեկավարի նոր ընտրությունների անցկացում, ինչպես նաև պահանջել են պատասխանատվության ենթարկել ցուցարարների և ընդդիմության դեմ ուժ կիրառողներին:
Շվեյցարիայում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը և Սլովակիայում Բելառուսի դեսպանը դատապարտել են իշխանությունների գործողությունները: